Մոուրինյոն հետաքրքրվում է Լևանդովսկիով, բայց պարզ չէ, թե որ ակումբի համար

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:

Պորտուգալացի մասնագետը սկսել է հետաքրքրվել Լեհաստանի հավաքականի խաղացողի արժեքով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից հետո: Այդ խաղում Յուրգեն Կլոպի սաները հաղթեցին 4:1 հաշվով սիկ անձամբ Լևանդովսկին պոկեր ձևակերպեց: Իհարկե ոչ-ոք չգիտի թե որ թիմի համար է Մոուրինյոն ուզում ձեռք բերել խաղացողին: Շատերը ենթադրում են, որ «Չելսիի»:

Հիշեցնենք, որ Լևանդովսկու գործակալ Մարկ Բարտելը հայտարարել է, որ ամռանը մտադիր է լքել «Բորուսիան»: