Ռուդիկ Մկրտչյան. «Պատրաստ եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»

Գյումրիի «Շիրակի» ու Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը հարցազրույց է տվել hingshabti.am կայքին՝ նշելով, որ վստահ է իր ուժերին և պատրաստ է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:

- Այո, պատրաստ եմ միանաշանակ: Ես վստահ եմ իմ ուժերին: Ամեն ինչ կանեմ իմ ազգի պատիվը բարձր պահելու համար: Հավաքականում խաղալը դա յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի երազանքն է: Նոր մարզիչ ունենք, գիտենք ինչ փորձ ունի, ինչ թիմեր է մարզել: Վստահ եմ՝ ինքն իր գործը գիտե: Ճիշտ է, ազգային հավաքականում հիմա շատ փորձառու տղաներ արդեն երեսունն անց են, բայց մարզիչն է որոշելու: Կարծում եմ՝ երիտասարդականում կան տղաներ, որոնք կարող են խաղալ ազգային հավաքականում: Օրինակ՝ Վահան Բիչախչյանը,- ասել է Ռուդիկ Մկրտչյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ: