Պիոլի. Իբրան նման է Ֆեդերերին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին համեմատել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչին թենիսի լեգենդ Ռոջեր Ֆեդերերի հետ:

Ձմռանը Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվեց «Միլան»: Նա ժամանակ չուներ ամբողջությամբ ապացուցելու իրեն, քանի որ մրցաշրջանը դադարեցվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Ապացույցներ կան, որ Իբրան ամռանը կլքի «Ռոսոներիների» կազմը: Ստեֆանո Պիոլին նշել է, որ կցանկանար շարունակել մարզել Զլատանին.

- Ես վերջերս խոսեցի Իբրահիմովիչի հետ: Նա բնատուր տաղանդ ունի, բայց Զլատանը արժեքավոր է ոչ թե տաղանդով, այլ աշխատանքի հանդեպ իր մոտեցմամբ: Նրա աշխատանքային էթիկան համեմատելի է Ֆեդերերի հետ: Նրա նպատակն է ամեն օր կատարելագործել իր ելույթները:

«Միլանը» պետք է պահպանի Իբրային, – համոզված է Ստեֆանո Պիոլին: