Ռոնալդուով հիացած Հոլանդը. ինչպիսի՞ն պետք է լինի իսկական հարձակվողը

Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը խոստովանել է, որ հաճախ է դիտում հանդիպումներ, որոնց մասնակցում է Կրիշտիանու Ռոնալդուն:

Էրլինգ Հոլանդը 19/20 մրցաշրջանի բացահայտումն էր: Նա արդեն հասցրել է 40 գոլ խփել, բայց կարող էր շատ ավելին անել, եթե  համաճարակի պատճառով դադարը չլիներ:

Տեսանյութի միջոցով Հոլանդը զրուցել է լրագրողների հետ՝ պատմելով, թե խաղացողներից որն է իրեն դուր գալիս.

- Նայում եմ Ռոնալդուին և կարդում նրա դեմքը. «Ես այսօր գոլեր կխփեմ»: Ահա թե ինչպես պետք է զգա թոփ հարձակվողը: Նա նվիրված է և միշտ գոլերի ծարավ:

Ես զգում եմ, որ ամեն օր բարելավվում եմ: Ինձ հաջողվեց լավ մեկնարկից դուրս գալ «Բորուսիայի» կազմում, բայց ես ավելին կցանկանայի:

Ես հաճախ եմ վերանայում ինչպես իմ, այնպես էլ  Ռոնալդուի մասնակցությամբ  հանդիպումները: Նրանից սովորելու բան միշտ կա, – ասել է Հոլանդը: