Ապագա Պիրլոն. Տոտին բարձր է գնահատում Տոնալիին

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին աջակցել է «Բրեշիայի» 19-ամյա կենտրոնական  կիսապաշտպան Սանդրո Տոնալիին, որի ապագան կապում են եվրոպական շատ հսկաների հետ:

Անցած տարվա վերջին Սանդրո Տոնալին հանդես եկավ Իտալիայի ազգային հավաքականի հիմնական թիմի կազմում: Նույնիսկ այդ ժամանակ պարզ էր, որ Սանդրոն հետաքրքիր կարիերա կունենա:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը» արդեն արել են իրենց առաջարկները «Բրեշիային» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:

Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Տոնալին շատ շուտով կհասնի Անդրեա Պիրլոյի մակարդակին.

-Սանդրոն կդառնա աշխարհի ամենաուժեղ կենտրոնականներից մեկը՝ Պիրլոյի, Ջերարդի, դե Ռոսիի նման: Եվ նա կարող է հասնել այս հիանալի խաղացողների մակարդակին հաջորդ տարի:

Նա պետք է տեղափոխվի այլ թիմ: Նա արդեն «Բրեշիայում» հասունացել է ու մեծ ակումբ տեղափոխվելու ժամանակն է, – ասել է Տոտին:

Նշենք, որ «Բրեշիայի» նախագահ Մասիմո Սելինոն պատրաստ է վաճառել «Տոնալիին» միայն 300 միլիոն եվրոյի դիմաց: