Մոուրինյո. Առանց հանդիսականների խաղալն այնքան էլ մեծ խնդիր չէ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ցանկանում է վերսկսել այս մրցաշրջանը:

Այս պահի դրությամբ անգլիական ֆուտբոլի մրցաշրջանը դադարեցված է, բայց «Տոտենհեմի» ֆուտբոլիստներն արդեն վերադարձել են իրենց ակումբի ուսումնամարզական բազա, որտեղ  անցկացնում են անհատական ​​պարապմունքներ:

Մոուրինյոն  մրցաշրջանը վերսկսելու ջատագով է և նույնիսկ պատրաստ է խաղադաշտերում առանց հանդիսատականների հանդես գալ՝ չհամարելով դա որպես խնդիր այն դեպքում, երբ միլիոնավոր հեռուստատաալիքներ ցուցադրում են խաղերը.

-Եթե մենք խաղանք այս մրցաշրջանի մնացած ինը հանդիպումները, դա լավ կլինի յուրաքանչյուրիս համար: Լավ կլինի ֆուտբոլի, Անգլիայի պրեմիեր լիգայի համար:

Եթե մենք խաղալու ենք առանց հանդիսականների, ես կգերադասեմ մտածել, որ դա  առանց հանդիսատականների չէ, քանի որ կան տեսախցիկներ, ու միլիոնավոր մարդիկ հետևում են քեզ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: