Պոչետինո. Նախքան մեռնելս կուզեի տիտղոս նվաճել «Տոտենհեմի» համար

48-ամյա արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ պատրաստվում է վերադառնալ «Տոտենհեմ»՝ որպես գլխավոր մարզիչ:

Մաուրիսիո Պոչետինոն դարձավ «Խթանների» սիրելի մարզիչը, բայց նա չկարողացավ թիմին հասցնել Անգլիայի Պրեմիեր լիգայի բաղձալի գավաթին, ինչի համար նրան աշխատանքից հեռացրեցին:

«Տոտենհեմը» ներկայումս մարզում է Ժոզե Մոուրինյոն, բայց Պոչետինոն վստահ է, որ մի օր  կվերադառնա թիմի մարզչական աթոռին.

- Զարմանալի ճանապարհորդություն էր դա, որը չավարտվեց այնպես, ինչպես կցանկանայի: «Տոտեմը» իմ սրտում է: Վստահ եմ, որ մեր ճանապարհները նորից կհատվեն:

Մենք այնքան մոտ էինք հաղթանակին, բայց չհաջողվեց: Ես ուզում եմ «Տոտենհեմի» համար տիտղոս նվաճել, նախքան մեռնելը: Չգիտես ինչու՝ նման մտքերը հաճախ են ծագում մոտս,- ասաց Պոչետինոն: