Ֆոնսեկա. Հենրիխը հիանալի խաղացող է ու հրաշալի անձնավորություն

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»՝ հույս ունենալով երկարաձգել իր պայամանագիրը «Ռոմայի» հետ:

Հիշեցնենք, որ հռոմեական ակումբն այս մրցաշրջանի համար Մխիթարյանին վարձակալել էր «Զինագործներից»: Հենրիխը երկար ժամանակ ծախսեց վնասվածքներից ապաքինման վրա, բայց միևնույն ժամանակ նա բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում հասցրել է անցկացնել 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
31-ամյա հայ կիսապաշտպանը, որի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է հաջորդ տարի, հասցրեց անել հնարավոր ամեն բան, որպեսզի «Ռոման» իր հերթին ցանկանա պահպանել նրան իր կազմում: Ֆուտբոլիստն ինքն էլ է ցանկանում նույնը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկու ակումբների միջև բանակցությունները ձգձգվում են. 

-Ես  արդեն ասել եմ և կրկին կասեմ. ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա: Հենրիխն ինքն էլ է ցանկանում դա:

Սակայն  պետք է նշեմ, որ հիմա ամեն ինչ դադարված է,  դեռ պետք է խոսենք «Արսենալի» հետ:

Ես ուզում եմ շարունակել աշխատել նրա հետ: Նա հիանալի խաղացող է և հրաշալի  անձնավորություն,- «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում է  Evening Standard-ը: