Կանավարո. Երազում եմ «Արքայական ակումբը» մարզելու մասին

2006 թվականի աշխարհի չեմպիոնը ակնկալում է ապագայում դառնալ բարձր մակարդակի մարզիչ:

Իտալացի Ֆաբիո Կանավարոն խոստովանել է, որ հույս ունի վերադառնալ «Ռեալ»՝ այս անգամ մարզչի կարգավիճակով.

- Ամեն օր տքնաջան աշխատում եմ, քանի որ ուզում եմ վերադառնալ Եվրոպա և ղեկավարել «Արքայական ակումբը»: Երբ երազում ես հաջող մարզչական կարիերա կառուցելու մասին, պետք է բացառապես բարձրագույն նպատակներ դնես քո առաջ: Եվ ես հավատում եմ, որ համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետը «Սանտյագո Բեռնաբեուում» աշխատանքի անցնելն է:

Իհարկե, ինձ գրավում են այլ ակումբներ, ինչպես նաև հավաքականը: Բայց այդպիսի բարձր պաշտոն ստանալու համար հարկավոր է շատ աշխատել, – ասել է Ֆաբիո Կանավարոն:

Հիշեցնենք, որ այս պահին իտալացին գլխավորում է չինական Սուպերլիգայի «Գուանչժոու Էվերգրեն» ակումբը: