Ռամոս. Կարանտինի օրերին ավելի ուժեղ եմ դարձել

«Ռեալի» ավագը հավաստիացնում է, որ ոչ միայն չի կորցրել իր լավ մարզավիճակը  մեկուկես ամսվա ընթացքում, այլև ուժեղացել է շատ առումներով:

Սերխիո Ռամոսը պատմել է, թե որքան արդյունավետ է եղել իր մարզումները կարոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինի ընթացքում.

- Մեկուկես ամսվա ընթացքում ես միայն ուժեղացել եմ: Նոր պայմանները շատ լուրջ եմ ընդունել: Ես ինձ թույլ չեմ տալիս գիրանալ. խիստ դիետա եմ պահում: Ես նաև փորձում եմ պահպանել հավասարակշռությունը տանը անցակցվող ինտենսիվ մարզումների և վերականգնման միջև:

Այս պահին իմ առողջությունը հաստատ ավելի լավ է, քան մրցաշրջանի մեկնարկի ժամանակ: Բանն այն է, որ երբ երեք օրը մեկ խաղեր եք խաղում, հանգստանալու ժամանակ գրեթե չկա, և դա մեծացնում է տարատեսակ վնասվածքներ ստանալու ռիսկը: Հենց որ հայտնի դարձավ կարանտինի մասին, ինձ համար պարզ էր, որ այս վիճակը երկար ժամանակ կտևի, – ասել է Սերխիո Ռամոսը: