Էտո՛ո. Մեսսին նույն մարդն է, ինչ տասը տարի առաջ

Կամերունցի ֆուտբոլիստը կարծում է, որ Լեո Մեսսին ճիշտ վարվեց՝ լսելով իր խորհուրդները:

Սամուել Էտո՛ոն խոսել է իր նախկին թիմակցի ֆենոմենալ կարիերայի մասին.

- Հիշում եմ, թե ինչպես էր Մեսսին առաջին քայլերն անում հիմնական կազմում: Մենք ի սկզբանե հասկացանք, որ Լեոն կկարողանա աճելով դառնալ այն խաղացողը, ով այժմ է: Ես չափազանց երջանիկ եմ արգենտինացու համար, քանի որ նա իր կարիերայի ընթացքում ամեն ինչի հասավ՝ շնորհիվ իր քրտնաջան աշխատանքի: Եվ հետաքրքիր է, որ Մեսսին մնաց նույն անձնավորությունը, որին ես ճանաչում էի 10 տարի առաջ:

Ժամանակին ես նրան խորհուրդ տվեցի, որը կտրուկ փոխեց նրա կարիերան, բայց չեմ ուզում բացահայտել բոլոր խաղաքարտերը: Իր կարիերայի վաղ փուլում Մեսսին պետք է որոշ խաղային կողմեր կարգավորեր: Ես անբացատրելի հպարտ եմ նրա համար:

Շատ դժվար կլինի գերազանցել Լեոյի նվաճումները: Նա իր հետևից թողել է հսկայական ժառանգություն: Բացի իր գերազանց պրոֆեսիոնալ որակներից՝ նա նաև հիանալի անձնավորություն է: Ուրախ եմ ունենալ այդպիսի ընկեր,- խոստովանել է Սամուել Էտո՛ոն: