Ագուերո. Ազատ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից առավելագույնը պետք է ստանաս

«Մանչեսթեր ՍիթիԻ» արգենտինացի հարձակվողը խոսել է իր խաղաոճի մասին:

​​Սերխիո Ագուերոն առանձնացրել է մեկ հատկանիշ, որի շնորհիվ  այսքան տարիների ընթացքում հասցրել է դառնալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը.

- Խոստովանում եմ՝ ես ինձ համարում եմ մոլորակի ուժեղագույն կողմերից մեկը: Ես հաստատ լավագույնների ցանկում եմ: Իմ հիմնական հատկանիշը համարում եմ ազատ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից առավելագույնը քամելու ունակությունը: Մտնելով տուգանային հրապարակ՝ ես արդեն փնտրում եմ միջոց ճշգրիտ վերջնական հարված հասցնելու կամ տուգանային վաստակելու համար:

Միշտ փորձում եմ խաղալ մի քանի հպումով, այլ ոչ թե երկար ժամանակ գնդակը խաղարկելով: Կարևոր է ուժեղ մնալը: Պրեմիեր լիգայում  պետք է կարողանաս ամեն ինչ արագ անել: Այլապես կարող ես պատժվել դանդաղկոտության համար,- շեշտեց Սերխիո Ագուերոն: