Ռասսիստական սկանդալից տարիներ անց. Ֆերդինանդը դեռ չի հաշտվել Թերիի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդն ասում է, որ «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերիի պատճառած վերքը (Ջոնը ռասսիտական հայհոյանքներով վիրավորել էր Ռիոյի կրտսեր եղբորը՝ Անտոնիին) դեռ չի ապաքինվել:

2011-ի հոկտեմբերին Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ թնդաց ռասիստական ​​ամենամեծ սկանդալը: Թերին կասկածվեց Անտոնին ռասսիստական վիրավորանքներ համար, որն այդ ժամանակ հանդես էր գալիս ՔՓՌ-ում:

Վեսթմինսթերյան դատարանը արդարացրեց Թերին՝ մեղադրող կողմի բավարար ապացույցներ չտեսնելու արդյունքում, բայց Ֆուտբոլի ասոցիացիան ապացուցեց Ջոնի մեղքը՝  որակազրկելով նրան չորս խաղով,  220 հազար ֆունտ տուգանքով պատժելով, ինչպես նաև Անգլիայի հավաքականի ավագի թևկապը նրանից վերցնելով:

Ֆերդինանդ ավագի համար, որը դեռևս չի խոսում Թերիի հետ այդ դեպքից հետո, շատ ծանր ժամանակներ էին, չէ՞ որ Ջոնը կտրականապես հրաժարվել էր ընդունել իր մեղքը.

- Ոչ, մենք այդպես էլ չհաշտվեցինք Ջոնի հետ՝ եղբորս հետ կապված դեպքից հետո: Եթե ես կարողանայի վերադառնալ անցյալ, ես առաջին օրը կխոսեի և եղբորս կասեի.«Հիմա խոսի՛ր այդ մասին»:

Դուք պետք է հասկանաք, որ մեզ բոլոր կողմերից  խորհուրդներ էին տալիս: Դա արվել է իրավաբանների, ակումբների, լիգայի,  Ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների կողմից: Այս բոլոր մարդիկ ասում էին մեզ, թե ինչպես ճիշտ վարվել, ինչպես անել, որ ավելի լավ լինի: Նման դեպքորում ուղղակի հետևում ես մասնագետների խորհուրդներին:

Դու չես ցանկանում  եսասիրաբար գործել, ուստի լռում ես, որպեսզի իրավիճակը կարգավորվի այնպես, ինչպես պետք է: Բայց մարդիկ կարող են տեսնել միայն փաստերը:

Խնդիրն այն է, որ ես և իմ եղբայրը արեցինք դա մաքուր սրտով: Մեր սրտերը մաքուր էին այդ իրավիճակում, բայց դա չէր վերաբերում բոլորին: Երբ  սիրտդ մաքուր է, բայց ինքդ քեզ թույլ չես տալիս խոսել խնդրի մասին, սկսում ես  տառապել: Հիմա ես դա շատ լավ եմ հասկանում:

Դու տառապում ես, ու հեղինակությունդ խարխլվում է: Սկսում են քեզ պիտակավորել: Չգիտեմ՝ այդ ամենը տեղի ունեցավ ա՞յն պատճառով, որ չռեցինք, թե՞ պատաճառն այն էր, որ սևամոթ էինք: Ուղղակի հիմա կարծում եմ, որ  պետք է անմիջապես խոսեի այդ մասին, – Ռիոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: