Մեսսի. «Բարսայի» Չեն

Ֆրանսիական L’Equipe պարբերականը իր շապիկին հրապարակել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի նկարը: Ֆուտբոլիստը հայտնվել է Կուբայի հայտնի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի կերպարում:

Պարբերականը այսպես է արձագանքել Մեսսիի այն հայտարարությանը, որը վերաբերում է «Բարսայի» ֆուտբոլիստների աշխատավարձերի 70% նվազմանը, ինչը կնպաստի առաջիկա ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանը: