Մխիթարյան. Աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածն անցկացնում եմ տանը

Հայաստանի ազգային հավաքականի և  «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե ինչպես է անցկացնում կարանտինը. «Ողջունում եմ բոլորին։ Աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածն անցկացնում եմ տանը ՝ մարզվելով անհատական ծրագրով։ Ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս: Այս օրերին իմ հոբին ֆիլմեր և սերիալներ դիտելն է: Ուրախ կլինեմ, եթե առաջարկեք՝ ի՞նչ լավ ֆիլմեր և սերիալներ կարող եմ դիտել այս ընթացքում: Եվ իհարկե, մնացեք տանը և առողջ եղեք»,- ասել է Մխիթարյանը: