Պոգբան կմնա. ոչ ոք պատրաստ չի լինի նրա դիմաց մեծ գումար վճարել

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը վստահ է, որ Պոլ Պոգբան կշարունակի ներկայացնել «Կարմիր սատանաները»:

Մի քանի տարի շարունակ Պոլ Պոգբան քննարկման առարկա է: Փաստն այն է, որ ֆրանսիացին չի ցանկանում այլևս խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», ինչպես և սպասվում էր, և այլ ակումբներ ակտիվորեն պայքարում են նրա տրանսֆերի համար: Բացի այդ, ֆրանսիացին ինքն է հաճախ յուղ լցնում կրակին՝ անընդհատ ասելով, թե ինչքան է սիրում Զիդանին` «Ռեալի» գլխավոր մարզչին:

Ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով Պոգբան շատ քիչ է խաղացել: Նման պայմաններում Պոգբային ցանկացողների թիվը պետք է որ ավելի քիչ լիներ: Բայց արի ու տես՝ այդպես չէ. խաղացողը չի խաղում, բայց միևնույնն է, նրա դիմաց մեծ գումար են պահանջում:

Վուդվորդը համոզված է, որ Պոգբան չի վաճառվի մոտ ապագայում ևս.

-Եվ համաճարակից առաջ էլ ես համոզված էի, որ Պոլը կմնա: Հիմա այդ վստահությունը միայն ավելացել է: Ոչ ոք չի կարողանա վճարել պահանջվող գումարը, և հազիվ թե որևէ մեկը առաջարկի բարձր աշխատավարձ Պոգբային, – ասել է Վուդվորդը: