ՖԻՖԱ-ն մտադիր է երկարաձգել մոտակա տրանսֆերային պատուհանը

ՖԻՖԱ-ն կարող է զգալիորեն երկարացնել մոտակա տրանսֆերային պատուհանը` մինչև հունվար:
Ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցրած կորոնավիրուսի համաճարակը  արդեն իսկ ստեղծում է հսկայական ֆինանսական խնդիրներ ակումբների համար: Եթե անգամ Պրեմիեր լիգայի մասնակիցները ոտքի վրա բավականին ամուր կանգնեն, ապա ստորին դիվիզիոնների և եվրոպական այլ լիգաների ներկայացուցիչների համար ծայրահեղ դժվար կլինի այս ճգնաժամից փրկվել:

ՖԻՖԱ-ն այս իրավիճակում կարող է ընդլայնել իր օգնությունը՝ երկարաձգելով մոտակա տրանսֆերային պատուհանի ժամկետը: Սա հնարավորություն կտա վերաբաշխել գումարը ունեցողների և կարիքավորների միջև:

Ըստ The Telegraph- ի՝ ՖԻՖԱ-ի աշխատանքային խումբը մտադիր է քննարկել այս գաղափարը ակումբների հետ, որոնցից մի քանիսն արդեն հայտնել են իրենց հավանությունը: