Netflix-ի երկրպագու Անչելոտին. Ինչո՞վ լցնել ժամանակը, երբ տանն ես

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ հարկադիր պարապուրդի օրերին ժամանակը լցնում է՝ դիտելով Netflix-ի բազմասերիանոց ֆիլմերը:

Նախօրեին Անչելոտին մասնակցեց  «Կապույտ ընտանիք» արշավի բարեգործական միջոցառմանը, որի ընթացքում մերսիսայդցիները աջակցում են իրենց ծանր հիվանդ երկրպագուներին, որոնց իրավիճակը  գնալով վատթարանում է կորոնավիրուսի պատճառով:

Կառլոն անձամբ է զանգահարելց «Էվերթոնի» երկրպագու Մարկին, որը տառապում է շարժողական նեյրոնային հիվանդությունից և խորհուրդներ տվել, թե ինչպես կարելի է անցնել ժամանակը առանց ֆուտբոլի:

-Ցավոք, այս ժամանակահատվածում ֆուտբոլային հանդիպումներ չկան: «Էվերթոնը» նույնպես չի խաղում, իսկ ի՞նչ պետք է անենք այս պարագայում: Պետք է տանը մնանք և հանգստանանք:

Ես շատ ընկերներ ունեմ Իտալիայում, իմ քույրը նույնպես այնտեղ է, և իրավիճակն այնտեղ ավելի վատ է: Իրավիճակը պարզապես սարսափելի է այնտեղ: Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք կանխել վիրուսի տարածումը այստեղ՝ Անգլիայում: Պետք է տանը մնանք և ոչ մի տեղ չգնանք:
Ես Netflix-ի մեծ երկրպագու եմ: Վերջին սերիալը, որն ինձ դուր եկավ, «Տարօրինակն» էր: Պետք է այն դիտել,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում մեջբերում է talkSPORT-ը: