Բալակ. Ժոզեին հեռացրին «Չելսիից» խաղացողների մեղքով

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը խոսել է 2007-ի սեպտեմբերին լոնդոնցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյին ազատելու մասին.

- Ես բավականաչափ փորձառու էի ամեն ինչ հասկանալու համար: Երբ թիմը չի հաղթում, մարզիչը առաջինն է, ով փոխարինվում է:

Մոուրինյոյի համար դա «Չելսիում» չորրորդ մրցաշրջանն էր: Եթե ​​նայեք միջին վիճակագրությանը, որ մարզիչն անցկացնում է ակումբում, սա բավականին լավ արդյունք է: Մոուրինյուն չափազանց ինտենսիվ էր աշխատում: Հնարավոր է՝ հենց դրա պատճառով ամեն ինչ որոշակի պահի դադարեց աշխատել:

Դա ընդհանուրի մեղքն էր, ֆուտբոլիստների մեղքը: Մենք չէինք զղջում դրա համար, չնայած պետք էր անել դա: Ես դեռ լավ հարաբերությունների մեջ եմ Ժոզեի հետ: Քիչ չեն ֆուտբոլիստները, ովքեր վատ են խոսում նրա մասին, – Բալակի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: