Նևիլ. Ֆուտբոլը կվերադառնա այն ժամանակ, երբ բոլորը առողջ կլինեն

Անգլիայցի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը հայտարարել է, որ այժմ իրեն բացարձակապես չի հետաքրքրում ֆուտբոլը, քանի որ աշխարհում մահացու վարակը տարածվում է:

Պրեմիեր լիգան, Լա Լիգան, Սերիան Ա, Բունդեսլիգան, Լիգա 1-ը և այլ եվրոպական առաջնություններ դադարեցվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Այժմ խոսակցություններ են շրջանառվում, թե երբ կսկսվեն առաջնության հանդիպումները, երբ թիմերը կավարտեն եմպիոնների և եվրոպայի լիգաները, գավաթային խաղեր ու այլ մրցաշարեր:

Գարի Նևիլը վստահ է, որ դա այժմ կարևոր չէ, քանի որ մարդկությունը պետք է համախմբվի հրատապ խնդրի շուրջ.

- Ես կարոտում եմ ֆուտբոլը, հատկապես «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումները, բայց այս պահին հասկանում եմ, որ այլ գերակայություններ կան: Ֆուտբոլը կվերադառնա, երբ բոլորը առողջ լինեն: Առողջության մասին է, որը մենք պետք է մտածենք առաջին հերթին, – ասել է Նևիլը: