Կամավոր Մոուրինյոն. Ժոզեն օգնում է կարանտինում գտնվող տարեցներին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս օրերին կամավորական աշխատանքով է զբաղվել՝ օգնելով կարանտինում գտնվող տարեց մարդկանց:

Այս պահին Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների ուսումնամարզական բազաները փակ են, և ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցված է առնվազն մինչև ապրիլի 30-ը:

Երկուշաբթի չցանկանալով տանը պարապ նստել՝ Մոուրինյոն մասնակցել է Age UK and Love Your DoorStep բարեգործական կազմակերպությունների ակցիային: Նա աշխատել է Լոնդոնի այն հատվածում, որը  «Խթանների» մարզաբազայի մերձակայքում է:

Ակցիայի էությունն այն է, որ կամավորները նախապատրաստում, ապա առաքում են անհրաժեշտ ապրանքներ հասարակության ամենախոցելի անդամների՝ տարեցների համար, որոնց  բրիտանական իշխանությունները հորդորել են ինքնամեկուսանալ առաջիկա 12 շաբաթվա ընթացքում:

Մանրամասները՝  https://twitter.com/LoveUrdoorstep/status/1242167748672851968?s=20