Մեսսին միացել է #ՄնաՏանը չելենջին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին միացել է ներկա օրերին շատ օգտագործվող չելենջին, որը նպատակ ունի մարդկանց տանը  պահելու կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար:
Չնայած այն բանին, որ բոլոր երկրների իշխանությունները խորհուրդ են տալիս իրենց բնակիչներին տնից դուրս չգա, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, մարդիկ դեռ անտեսում են այդ հորդորները: Որոշ երկրներում նման պահվածքը պատժվում է մեծ տուգանքով, իսկ որոշերկրներում՝ նույնիսկ  չի վերահսկվում:

Ֆուտբոլիստները որոշել են չելենջ կազմակերպել տանը մնալու համար: Այն կոչվում է #ՄնաՏանը: Տեսանյութում խաղացողները զուգարանի թղթով հնարք են ցույց տալիս: Տանը մնալու հորդորին միացավ նաև Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին:

Հայտնի շատ ֆուտբոլիստներ մասնակցում են այս մարտահրավերին: Ինքը՝ Մեսսին, մարտահրավեր նետեց իր ընկերներին՝ Խավիին, Ալբային, Սուարեսին և Ագուերոյին: