Պոգբան մարզվել է «Յուվեի» մարզաշապիկով՝ աջակցություն հայտնելով կորոնավիրուսով վարակված իր գործընկերներին

ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մարզվել է «Յուվենտուսի» մարզաշապիկով, որպեսզի աջակցի իտալացիներին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ֆրանսիացին տեսանյութ է հրապարակել ինստագրամի իր էջում, որտեղ տանը մարզվում է ՄՅՈՒ-ի պաշտպան Վիկտոր Լինդելոֆի հետ.

«Գիտեմ, որ  հետաքրքրասերները կնկատեն «Յուվենտուսի» մարզաշապիկը, բայց ես ուղղակի աջակցում եմ իմ ընկերներին, ոչինչ ավելին»,-գրել է Պոգբան։

Ավելի վաղ կային տեղեկություններ այն մասին, որ Պոգբան ամռանը կարող է վերադառնալ «Յուվենտուս»։