Երազանք, որն արդեն կատարվել է. Երջանիկ Մանեն

«Լիվերպուլի» և Սենեգալի ազգային հավաքականի առաջատար Սադիո Մանեն մեկնաբանել է Աֆրիկայի 2019-ի լավագույն խաղացողի համար մրցանակը շահելու կարևորությունը:

Ֆուտբոլիստը խոսել է նաև այն մասին, թե որ գործոններն են իր  համար եղել առաջնային.

-Ես չեմ կարող նկարագրել, թե որքան կարևոր է ընտանիքս ինձ համար: Նրանք են իմ հիմնական մոտիվատորները: Երբ Աֆրիկայի լավագույն խաղացողի մրցանակ ստացա, կարծում եմ, որ դա յուրահատուկ էր նախ և առաջ իմ գյուղի համար, որտեղ ես ծնվել և մեծացել եմ: Գյուղում շատ լավ խաղացողներ կային, բայց նրանք չէին կարող հասնել առավելագույն մակարդակի, – ասել է ֆուտբոլիստը:

Ի դեպ, Մանեի համար առաջին եվրոպական ակումբը  ֆրանսիական «Մեցն» էր:

- Երբ ես խաղում էի Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում, իմ գյուղը հնարավորություն չուներ դիտելու իմ հանդիպումները հեռուստատեսությամբ: Այնպես որ, բոլորը շատ ուրախացան, երբ տեղափոխվեցի Անգլիայի առաջնություն:

Կարող եմ ասել, որ իմ երազանքը կատարվել է: Երբ փոքր էի, միշտ երազում էի դառնալ լավագույնը, և այս տարի ստացա այս տիտղոսը, այնպես որ ես իսկապես երջանիկ եմ:

Իհարկե, ես ցանկանում եմ ամենաբարձր արդյունքների հասնել ինչպես ակումբի, այնպես էլ Ազգային հավաքականի հետ: Ես խաղում եմ «Լիվերպուլի» համար, և սա աշխարհի մեծագուկն ակումբն է: Թիմի հետ նվաճած գավաթները կարող են օգնել ինձ նվաճել որոշ մրցանակներ, ինչպես, օրինակ,  Աֆրիկայի լավագույն խաղացողը, – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում« Լիվերպուլի »մամուլի ծառայությունը:

Ի դեպ, վերջերս հաղորդվեց, որ Սադիո Մանեն ապաքինվել է վնասվածքից: