Գվարդիոլա. Երբեք ինձ լավագույնը չեմ համարել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իրեն աշխարհի լավագույն մարզիչը չի համարում:

Իր կարիերայի ընթացքում Գվարդիոլան հաղթել  է 29 գավաթ՝ որպես երեք տարբեր ակումբների մարզիչ: Սա Խոսեպին դարձնում է Պրեմիեր լիգայի ամենահաջողակ մարզիչներից մեկը:

Սակայն կատալոնացին ինքն էլ խոստովանում է, որ իր հաջողությունների համար պարտական ​​է այն ակումբներին, որտեղ  աշխատել է և այն ֆուտբոլիստներին, որոնց մարզել է.

-Ես աշխարհի լավագույն մարզի՞չն եմ: Ես այդպիսինն էի:

Լսե՛ք, ի՞նչ է նշանակում աշխարհի լավագույն մարզիչը: Ես կյանքումս երբեք լավագույնը ինձ չեմ զգացել:

Անգամ երբ «Բարսելոնայի» հետ անընդմեջ նվաճեցի վեց տիտղոս, նաև տրեբլը, այդ ժամանակ էլ չէի զգում, որ լավագույնն եմ: Ես տիտղոսներ եմ նվաճել, քանի որ մեծ ակումբներում ունեի գերազանց խաղացողներ:

Կան անհավատալի մարզիչներ, ովքեր նման խաղացողներ չունեն և չեն մարզում մեծ ակումբներ: Տվեք ինձ մի թիմ, որը նման չէ «Մանչեսթեր Սիթիին», և ես ուղղակի չեմ կարողանա հաղթել, – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: