Պոչետինո. Մեծագույն սիրով Պրեմիեր լիգա կվերադառնամ

 «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչը հաստատել է, որ  շահագրգռված է աշխատել Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբների հետ:

Մաուրիսիո Պոչետինոն ակնարկել է, որ կարող է վերադառնալ աշխատանքի.

- Ես անկեղծ կլինեմ.  ուրախությամբ ևս մեկ անգամ կգլխավորեի Անգլիայի պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ: Ես հասկանում եմ, թե որքան դժվար կլինի ինձ համար: Իրավիճակն այնպիսին էր, երբ ավելի ճիշտ էր դադար անելը: Տեսնենք, թե ինչ կլինի հետո:

Ստացա վերականգնման համար անհրաժեշտ ժամանակ: Այժմ ես հնարավորություն ունեմ մտածելու իմ մասին: Պետք է միշտ պատրաստ լինել նոր մարտահրավերների: Ես նոր բանի եմ սպասում: Կասկած չունեմ, որ  հաջորդ մարտահրավերը կլինի ֆանտաստիկ հնարավորություն ինձ համար: Եվրոպա տեղափոխվելը ստիպեց ինձ և ընտանիքիս կարոտել մառախլապատ Ալբիոնը, – տեղեկացրեց Պոչետինոն: