Ռամոսի ռմբարկուական հատկանիշները. Յերոն աննորմալ է համարում նրան

«Ռեալի» լեգենդը խոսել է «Սերուցքայինների» կազմի ևս մեկ պաշտամունքային անձնավորութան մասին:

Ֆերնանդո Յերոն մեկնաբանել է «Արքայական ակումբի» ավագ Սերխիո Ռամոսի գոլային հաջողությունները.

-Նա ցույց է տալիս պարզապես անհավատալի արդյունավետություն: Նախկինում մենք ՝ պաշտպաններս, ավելի շատ առիթներ ունեինք բազմաթիվ գոլեր խփելու, քանի որ հաճախ գործում էինք կիսապաշտպանությունում: Բայց ներկայիս իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է նախկինում եղածից: Ռամոսի օրինակը այնպիսի  մի բան է, որը հնարավոր չէ բացատրել:

Ժերար Պիկեն իր կարիերայի ընթացքում նույնպես շատ գոլեր է խփել, բայց «Ռեալի» խաղացողի գոլային կատարումը պարզապես աննորմալ է թվում: Նա ցույց է տալիս իր ռմբարկուի հմտությունները ինչպես Իսպանիայի հավաքականի, այնպես էլ ակումբի համար, – ասել է Ֆերնանդո Յերոն: