Մխիթարյանը կվերադառնա «Արսենալ»

Փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Արսենալ» հաջորդ ամռանը, երբ նրա պայմանագիրը (վարձավճարով)  «Ռոմայի» հետ ավարտվի:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չգտավ իր հիմնական տեղը «Զինագործների» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ծրագրերում, իսկ 2019/20 մրցաշրջանի համար նրան ուղարկեցին «Ռոմա»:

Այս մրցաշրջանում Սերիա Ա-ում  Մխիթարյանը խփել է չորս գոլ և տվել մեկ գոլային փոխանցում: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան բազմիցս ակնարկել է, որ կցանկանար պահել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողին իր թիմում:

Այնուամենայնիվ, հռոմեացիների՝ Հենրիխին գնելու փորձը ձախողվեց: Ըստ The Sun- ի՝ անցած ամիս իտալական ակումբը Մխիթարյանի դիմաց առաջարկել է 10 միլիոն եվրո (8,5 միլիոն ֆունտ), բայց «Արսենալը» մերժել է այն:

Քանի որ «Արսենալը» Մխիթարյանին գնահատում է շատ ավելի՝  20 միլիոն ֆունտ, այժմ «Ռոման» նախատեսում է մրցաշրջանի ավարտին Հենրիխին վերադարձնել Հյուսիսային Լոնդոն:

Հավելենք, որ «Արսենալում» Մխիթարյանը պայմանագիր ունի մինչև 2021 թվականի հունիսը `շաբաթական 160 հազար ֆունտ աշխատավարձով: