Նեյմար. Միշտ երազել եմ Բեքհեմին նմանվել

Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի  հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ առաջարկ է ստացել Դեվիդ Բեքհեմից՝ «Ինտեր Մայամիում» հետագա կարիերան շարունակելու համար.

-Ինձ ոգևորեց Բեքհեմի առաջարկը: Երբ ես փոքր տղա էի, Դեյվիդ Բեքհեմը փայլում էր Եվրոպայում: Նայում էի նրա մասնակցությամբ հանդիպումները, նույնությամբ կրկնում. մի բան, որը այդ տարիքի տղաներին բնորոշ էր:

Ինձ համար Բեքհեմը օրինակ է դարձել: Ես ուրախ եմ, որ նա  հետաքրքրվել է ինձանով և հրավիրեց MLS: Հիմա պատրաստ չեմ նման քայլի, բայց 6-8 տարի անց  անպայման կմտածեմ այդ մասին:

Ես մեծ ծրագրեր ունեմ Եվրոպայի համար: Երբ ես նվաճեմ աշխարհի այս մասը, ապա հնարավոր կլինի մտածել Ամերիկայի մասին, – ասել է Նեյմարը:

Նեյմարը խաղացել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 14 խաղերում, որտեղ դարձել է 13 գոլի և  6 գոլային փոխանցման հեղինակ: