Օզիլ. Ապագան կանխատեսելու շնորհ չունեմ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ չի կարող կանխատեսել իր ապագան լոնդոնյան ակումբում:

Ինչպես հայտնի է, Օզիլը մինչև 2021 թվականի հունիսը պայմանագիր ունի «Էմիրեյթսի» հետ: Մեսութը ակումբի համար ծանր բեռ էր Ունաի Էմերիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում եղած ժամանակ, բայց Միկել Արտետայի օրոք նա կրկին մեծ դեր է ստանձնել:

Ըստ 31-ամյա գերմանացու՝ նա այժմ իրեն ավելի երջանիկ է զգում և դեռ հույս ունի օգնել «Արսենալին»՝ թոփ քառյակում տեղ գտնելու համար: Ըստ ամենայնի՝ Օզիլը չի  լքի ակումբը մյուս ամռանը.

- Որպես թիմ՝ մենք ավելի երջանիկ ենք, և բոլորն ուզում են ամեն ինչ անել հանուն այս ակումբի: Մենք զգալիորեն ավելացրել ենք, հատկապես մարտավարական առումով, և հուսով եմ, որ ապագայում մենք ավելի հաջողակ կլինենք:

Այս մրցաշրջանից հետո ես ևս մեկ տարի ունեմ, ըստ պայմանագրի, և սա այն ամենն է, ինչ գիտեմ, ուրիշ բան ասել չեմ կարող, քանի որ ապագան կանխատեսելու շնորհ չունեմ:

Ես կարող եմ միայն ջանքեր գործադրել հանուն թիմի, հանուն ինձ, իսկ հետո կտեսնենք:

Ես գիտեմ միայն, որ ես ամեն ինչ կփորձեմ հանուն այս ակումբի, հանուն իմ թիմակիցների:

Սա մեզ համար բարդ մրցաշրջան է, բայց մենք կրկին ցանկանում ենք հաղթել հանդիպումներ, միավորներ վաստակել, և, հավանաբար, մրցաշրջանի ավարտին կլինենք լավագույն քառյակում: Մեր նպատակը Չեմպիոնների լիգա դուրս գալն է,- Օզիլի խոսքերն է  մեջբերում Daily Mirror- ը: