Մեկնարկել է ՀՖՖ մարզչական B արտոնագրի դասընթացը

Մարզչական C կարգի դիպլոմի դասընթացի ավարտից հետո մեկնարկեց նաև մարզչական B արտոնագրի դասընթացը:  32 մասնակից, որոնց թվում՝  նաև 9 կին, մի քանի օր շարունակ դասախոսություններ կլսի ֆուտբոլային ամենատարբեր թեմաներով, որից հետո կհանձնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ: Դասընթացի ղեկավարը ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է, իսկ մասնակիցների մեջ են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը և Արթուր Եդիգարյանը:

ffa.am