15 օր Կիկե Սետյենին. Աշխատելու ժամանակն է

Մոտ մեկ ամիս է անցել այն օրից, երբ Կիկե Ստյենը գլխավորեց «Բարսելոնան» և կարելի է ասել չի հասցրել շունչ քաշել: Շաբաթական երկու հանդիպում գրաֆիկով ծանրաբեռնված մասնագետը հասցրել է ավելի շատ ասուլիսների մասնակցել, քան մարզումներ անցկացնել:

«Ատլետիկի» ու «Բետիսի» հետ հանդիպումները ցույց տվեցին, որ թիմը հոգեբանական առումով լավ վիճակում է, բայց շատ գործոններ պետք է շտկել ու հղկել խաղադաշտում: Առջևում տնային երկու հանդիպում կա և սա լավ առիթ է Սետյենի գլխավորած մարզչական շտաբի համար աշխատել թույլ կողմերի վրա և վերջապես նրանք ժամանակ կստանան դա անել՝ չհեռանալով Բարսելոնայից:

Մինչև «Խետաֆեի» հետ առաջիկա խաղը մոտ մեկ շաբաթ կա, հետո «Բարսելոնան» ընդունելու է «էյբարին»: Առաջիկա 15 օրը Կիկեն ինչ-որ առումով համարում է նախապատրաստական փուլ թիմի համար, որպեսզի ավելի լավ հասկանա իրենց հետագա անելիքը՝ սկսած առաջին հերթին տակտիկական մտահղացումներից, որոնք նա ցանկանում է կիրառել, մասնավորապես խոսքը վերաբերում է թիմի գրոհներին գնդակը հանելուց հետո:

Այս ընթացքում նա հասցրել է խաղալ 3-5-2, 4-3-3, 4-4-2 խաղային համակարգերով, բայց դեռ չի գտել այն, ինչ նա ուզում է: Սետյենը հիմա ունի ժամանակ դրա վրա աշխատելու համար չնայած նրան, որ չի սիրում ֆիքսվել կոնկրետ մեկ համակարգի վրա:

Ներկա պահին Սետյենի գլխավորած թիմը խնդիրներ ունի պաշտպանական գծում: Սամուել Ումտիտին լավ մարզավիճակում չէ, մինչդեռ Լանգլեն որակազրկված է և չի մասնակցի հաջորդ խաղին, իսկ Պիկեն վնասվածք ունի:

Կիկեն ցանկանում է իր ֆուտբոլը ներդնել «Բարսելոնայում» ու այս առումով հետաքրքիր դիտարկում է արել՝ ասելով, որ նույնիսկ խաղացողները չեն գիտակցում, թե ինչի են ընդունակ: Հիմա նա ունի հնարավորություն խնդիրը լուծելու ու թիմը ճիշտ ճանապարհին դնելու համար:

«Բարսեոլոնան» առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենա աշխատել նաև ֆիզիկական պատրաստվածության վրա: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում թեթև վնասվածքներն անընդհատ նեղում էին Մեսսին, Պիկեն առողջական խնդիրներ ունի: Ավելին թիմի շատ խաղացողներ խոստովանում են, որ իրենց պակասում է թարմությունը:

- Խաղն ավարտեցինք մահացած, բայց երեք միավորով,- ասաց Սերխի Ռոբերտոն «Բետիսի» հետ խաղից հետո:

Վերջապես առաջիկա 15 օրը կարող են օգտագործել մթնոլորտը հանդերձարանում թարմացնելու ու առողջացնելու համար, ինչը հեռու էր կատարյալից տարվա սկզբից: Աշխատելու ժամանակն է: Երկու շաբաթը՝ շատ չէ, բայց սա միակ հնարավորությունն է, որը կարող է տալ խաղացանկը: