Կանտոնա. Եթե մարդիկ մի օր դադարեն իմ մասին խոսել, ուրեմն իմացեք, որ մահացել եմ

«Մանչեսթեր Յունայթեդի»  նախկին աստղ Էրիկ Կանտոնան խոստովանել է, որ իր համար կարևոր է նույնիսկ հիմա արձագանքներ ստանալ երկրպագուների կողմից:

Ֆրանսիացի հարձակվող Էրիկ Կանտոնան «Կարմիր սատանաների» հետ նվաճել է Պրեմիեր լիգայի 4 տիտղոս: Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը հաճախ կոպիտ և չզիջող էր, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները խելագարվում էին նրա համար.

- Ես հպարտ եմ, որ ներկայացրել եմ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ես սիրում եմ ՄՅՈՒ-ի երկրպագուներին: Նրանք մինչև հիմա երգում են իմ մասին: Սա ինձ համար կարևոր է: Եթե ​​երկրպագուները դադարեն խոսել իմ մասին, ապա իմացեք, որ արդեն մահացած եմ:

Ես չեմ հասկանում, թե ինչպես դու կարող ես թոփ ֆուտբոլիստ համարվել ու միևնույն ժամանակ երկրպագուներից հեռու պահել քեզ: Բալոտելին երևի նման մի բան փորձեց, դրա համար էլ վճարեց արածի համար:

Բոլորն ունեն իրենց ճանապարհը, բայց ֆուտբոլը ներկայացում է հիմնականում մարզադաշտ եկած մարդկանց համար: Եթե ​​դու չես խաղում հանուն նրանց, ապա ավելի լավ է արագ փոխես  մասնագիտությունդ, – ասել է Կանտոնան: