Ինչո՞ւ է Մոուրինյոն մեկնել Մյունխեն

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու չի կազմակերպել իր թիմի ձմեռային ընդմիջումը, բայց փոխարենը Մյունխեն է մեկնել:

Մինչ Պրեմիեր լիգայի որոշ մարզիչներ ու ֆուտբոլիստներ հանգստանում  էին արևի տակ (Դուբայում կամ Մարբելյեում), Մոուրինյոն որոշեց այդ ընթացքում աշխատել:

Նախօրեին Ժոզեն «Ալյանս Արենայում էր», ինչպես պարզվում է՝ սկաուտական ​​առաքելությամբ: Նա այցելեց «Ալյանս Արենա», որտեղ «Բավարիան» հյուրընկալել էր «Լայպցիգին»: Ի դեպ, վերջինս հենց «Խթանների» առաջին մրցակիցն է ՉԼ-ի 1/8 եզրափակչում:

Չնայած Բունդեսլիգայի երկու լիդերները խաղացին առանց գոլերի՝ Մոուրինյոն վստահ է, որ Մյունխեն ուղևորությունը արժեր դրան.

- Սա շատ կարևոր է: Ես կարող եմ տեսնել ամենափոքր մանրամասները: Նույնիսկ նախավարժանքի ընթացքում ես կարող եմ տեսնել այն, ինչը հեռուստատեսությամբ կամ տեսանյութերով չեմ կարողանում տեսնել: Ես տեսնում եմ, թե ինչպես են մարզվում խաղացողները և ինչ անհատական ​​առաջադրանքներ են կատարում:

Ես տեսնում եմ որոշ հմտություններ, որոնք երբեմն թաքնված են խաղի ընթացքում: Սա մեկ այլ փորձ է՝ այլ մակարդակի: Ես չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը:

Իմ խաղացողներին  ընդմիջում էր պետք: Նրանց պետք էր մի քանի օր հանգիստ՝ և՛հոգու, և՛ մարմնի: Բայց հանգիստ ինձ պետք չէր: Կարծում եմ, որ թիմին օգնելու լավագույն միջոցը աշխատելն է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: