Մագուաեր. ՄՅՈՒ-ի խնդիրը կայունության բացակայությունն է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուաերն ասել է, որ իր թիմը պետք է  կայունություն ապահովի, որպեսզի կարողանա կրկին իր երբեմնի հեղինակավոր հորիզոնականներում տեղ գտնել:

Անցած շաբաթ օրը «Կարմիր սատանաները» գրեթե անթերի էին՝ 4: 0 հաշվով հաղթանակ տանելով «Նորվիչի» նկատմամբ:

Այս հաղթանակով «Յունայթեդը» վերականգնեց գոլային հավասարակշռությունը «Վոլվերհեմփթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ  անհաջող խաղերերից հետո: Մագուերը հույս ունի, որ այսուհետև «Սատանաները» ավելի շատ կանցկացնեն նման հաջող հանդիպումներ.

-Մեր խնդիրը անկայունությունն է: Մենք անցկացնում ենք երկու լավ հանդիպում և մեկ վատ, իսկ դա բավարար չէ:

Մենք մեզ թույլ չենք տա  լիովին թուլանալ: Մենք լավ խաղացինք («Նորվիչի» դեմ), դարպասն անառիկ պահեցինք, հաղթեցինք, բայց մենք պետք է դա անենք նորից ու նորից: Եթե մենք կարողանանք հաղթել անընդմեջ խաղերում, ապա ամեն հնարավորություն ունենք թոփ քառյակում տեղ գտնելու համար,- Մագուաերի խոսքերն է մեջբերում է  ESPN-ն: