Պետրոս Ավետիսյանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է որ թիմի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը տեղափոխվել է ղազախական «Տոբոլ»:

Պետրոսը Հայաստանի չեմպիոնի շարքերը համալրել էր 2019 թվականի հունվար ամսին:

«Արարատ-Արմենիայի» կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ