Սիմիոնե. Աշխարհի լավագույնների դեմ խաղերը մեզ ավելի ուժեղ են դարձնում

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի գալիք կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, որտեղ իր թիմը կխաղա «Բարսելոնայի» դեմ.

-Մենք գիտենք մրցակցի առավելությունները, քանի որ նրանք միշտ եղել են ամենաբարձր մակարդակի վրա: Նրանց հարձակողական խաղն ու ֆուտբոլիստների անհատական ​​հմտությունն ըստ էության խախտում են մրցակցի բոլոր ծրագրերն ու սխեմաները:

Մենք լավ տրամադությամբ կմեկնենք հանդիպմանը՝ գիտակցելով, որ կան խաղի այնպիսի բաղադրիչներ, որոնք պետք է բարելավվեն: Աշխարհի լավագույնների դեմ խաղերը մեզ ավելի ուժեղ են դարձնում, քանի որ ի սկզբանե պետք է աներևակայելի ուշադիր լինենք: Միևնույն ժամանակ թիմը աճում և կատարելագործվում է,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal-ը: