«Լոռին» եւ Լեւան Մատչարաշվիլին երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Ինչպես տեղեկացնում է Լոռի ՖԱ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, ակումբը եւ Լեւան Մատչարաշվիլին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Մատչարաշվիլին «Լոռի» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։ Ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։