Նեյմար. Ռամոսն ամենաուժեղ պաշտպանն է, որի դեմ երբևէ խաղացել եմ

«Պարի Սեն Ժերմենի» հայտնի հարձակվողը խոսել է այն մասին, թե ով է եղել իր ամենաառաջնային մրցակիցը ֆուտբոլային դաշտում:

Նեյմարը Սերխիո Ռամոսին համարել է ամենադժվար պաշտպանը իր ողջ կարիերայի  ընթացքում, որի դեմ հնարավորություն է ունեցել խաղալու.

-Դժվար է առանձնացնել Եվրոպայի մրցաշարերի շրջանում ամենաուժեղ պաշտպաններից մեկին: Բայց երբ ինձ հարցնում են այդ մասին, ավանդաբար առաջին տեղում հիշատակում եմ Սերխիո Ռամոսին:

«Ռեալի» իսպանացի կենտրոնական պաշտպանին համարում եմ ամենաուժեղը նրանց մեջ, ում հետ ես մրցել եմ խաղադաշտում: Եթե ​​հիշենք այն պաշտպաններին, որոնց հետ ես հաճույք եմ ունեցել խաղալ մեկ թիմում, ապա ես առանձնացնելու եմ մեկ այլ իսպանացու` Խերարդ Պիկեին: Բացի այդ, այս ցանկում կներառեմ նաև իմ հայրենակիցներ Տիագո Սիլվային և Մարկինյոսին, – ասել է Նեյմարը: