Մանե. Գուցե հաջորդ տարի ես դառնամ «Ոսկե գնդակի» հաղթողը

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ներողություն է խնդրել, որ երկուշաբթի երեկոյան չի կարողացել ժամանել Փարիզ, ինչպես նաև խոստացել է ջանքեր գործադրել հաջորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճելու համար:

2019 թվականը Մանեի համար հիանալի տարի էր, ով օգնեց «Կարմիրներին» հաղթել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև նվաճեց Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը»:

Սակայն, ֆուտբոլում հիմնական անհատական ​​պարգևի քվեարկության ժամանակ, 27-ամյա սենեգալացին գրավել է միայն չորրորդ տեղը՝ զիջելով Լիոնել Մեսսիին, Վիրջիլ վան Դեյքին և Կրիշտիանու Ռոնալդուին:

Ի տարբերություն իր թիմակից վան Դեյքի՝ Մանեն չմասնակցեց France Football-ի մրցանակաբաշխությանը, բայց  հատուկ տեսաուղերձ էր պատրաստել ֆրանսիական ամսագրի համար.

- Բարև բոլորին, սա Սադիո Մանեն է: Ես ուրախ կլինեի այդտեղ լինել՝ Ձեզ հետ, բայց, ցավոք, իմ ժամանակացույցը թույլ չի տալիս ինձ դա անել, քանի որ չորեքշաբթի ես հանդիպում ունեմ:

Շնորհավորում եմ հաղթողին և նրա հետ հանդիպում եմ նշանակում հաջորդ տարի: Ես կփորձեմ լինել այդտեղ և, հնարավոր է, ես ինքս էլ բարձրացնեմ «Ոսկե գնդակը»: Ցտեսություն: