Մեսսի. 6-րդ «Ոսկե գնդակը» եզակի պահ է իմ կարիերայում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը մեկնաբանել է իր  կարիերայում վեցերորդ «Ոսկե գնդակի» նվաճումը:

Լիոնել Մեսսին կիսվել է իր զգացողություններով «France Football» պարբերականի հեղինակավոր մրցանակին արժանանալուց հետո.

- Իմ կարիերայի ընթացքում ես երբեք չեմ դադարել երազել, կատարելագործել իմ սեփական խաղը և վայելել   սիրելի աշխատանքս: Ես հնարավորություն եմ ունեցել տարեցտարի շարունակել իմ ուղին: Աստված ուզում է, որ մի քանի տարի վայելեմ այս հիանալի խաղը:

Հիշում եմ տարիքս… Վեցերորդ մրցանակ ստանալը եզակի պահ է իմ կարիերայում, քանի որ ինձ  մի կարճ ժամանակ է մնացել  խաղալու համար:

Չնայած բոլոր խոչընդոտներին՝ ես դեռ հաճույք եմ ստանում ֆուտբոլ խաղալիս, – ասել է Լիոնել Մեսսին: