Ռոնալդու. Մեծ ձեռքբերում է դառնալ Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստը

«Յուվենտուսի» հարձակվողը չկարողացավ մասնակցել «Ոսկե գնդակի» արարողությանը, քանի որ նա մասնակցում էր Իտալիայի լավագույն ֆուտբոլիստի  մրցանակաբաշխությանը:
Կրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց ճանաչվել Սերիա Ա-ի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

-Ինձ համար այս հաղթանակը հիանալի ձեռքբերում է: Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, ովքեր օգնեցին ինձ լավագույնի կոչմանը արժանանալ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին:

Անցած մրցաշրջանն իմ առաջին տարին էր Իտալիայում: Խաղալով այստեղ` ես  հասկացա, թե որքան մրցունակ  է այս լիգան: Ես աներևակայելի ուրախ եմ, որ կարողացա արժանիորեն դրսևորել ինձ Սերիայի Ա-ում: Այժմ ցանկանում եմ նման բարձունքների հասնել ընթացիկ խաղարկությունում ևս, – ասել է Կրիշտիանու Ռոնալդուն: