Արսեն Եղիազարյանը ստացել է ԵՎՐՈ 2019-ի «Արդար խաղի» մրցանակը

Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը:  

Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Հայաստանի Մ-19 հավաքականին: Այսօր` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնեց Արսեն Եղիազարյանին:

ffa.am