Լիոնել Մեսսին 6-րդ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։

France Football-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

Ի դեպ, երկրորդ տեղում Նիդերլանդների ազգային հավաքականի և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքն է, իսկ եռյակը եզրափակում է Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիօանու Ռոնալդուն:

Լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը․

1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)
2․ Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»)

3․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
4․ Սադիո Մանե («Լիվերպուլ»)
5․ Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
6․ Կիլիան Մբապե («Պարի Սեն Ժերմեն»)
7․ Ալիսոն («Լիվերպուլ»)
8․ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)
9․ Բերնարդո Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
10․ Ռիհադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»)

Երեկոյի ընթացքում «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակին արժանացավ Նիդերլանդների ազգային հավաքականի և «Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը:

Լև Յաշինի անվան լավագույն դարպասապահի մրցանակը, որը տրվեց պատմության մեջ առաջին անգամ, ստացավ Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը:

Կանանց ֆուտբոլում լավագույնի կոչմանն արժանացավ ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն:

Տեղեկացնենք նաև, որ «Ոսկե գնդակ» ամենամյա մրցանակը շնորհվում է  «France Football» ամսագրի կողմից նախորդ տարվա ընթացքում լավագույնս ելույթ ունեցած ֆուտբոլիստին:

Մեսսին այս մրցանակին արժանացել էր նաև 2009, 2010, 2011, 2012, 2015 թվականներին: