Առանձնահատուկ Զիդանը, խաղը կարդալու վարպետ Մոուն, ֆուտբոլային հետախույզ Գվարդիոլան ու խարիզմատիկ Կլոպը. Ալոնսոյի գնահատականը

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչը  նկարագրել է իր ավագ մարզիչ գործընկերներին:

Խաբի Ալոնսոն հիշել է այն մարզիչների հետ համագործակցությունը, որոնց թիմերում նա խաղացել է  իր ողջ կարիերայի ընթացքում.

-Չնայած բոլոր մարզիչները հարգանքի են արժանի՝ ես կցանկանայի առանձնացնել Զինեդին Զիդանին: Նրան հաջողվել է երեք անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգան  «Ռեալի» հետ: Դա պարզապես զարմանալի արդյունք է:

Մոուրինյոյի ուժեղ որակը խաղը կարդալու ունակությունն է: Ոչ ոք չի արձագանքում այնքան արագ, որքան նա է դա անում:

Գվարդիոլան յուրահատուկ ֆուտբոլային հետախույզ է: Նրա հետ շփումը միշտ նոր գիտելիքներ է տալիս քեզ:

Ինչ վերաբերում է Յուրգեն Կլոպին, ապա այս մարդն ունի հատուկ խարիզմա: Յուրաքանչյուր խաղի վերջում մենք տեսնում ենք, թե որքան ջերմ հարաբերություններ նա ունի իր սաների հետ: Կարևոր է, որ մարզիչը ջերմ կապ ունենա խաղացողների հետ, – ասել է Խաբի Ալոնսոն: