Վան Դեյք. Հպարտ եմ, որ «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկն եմ

«Լիվերպուլի» պաշտպան Վիրգիլ վան Դեյքը նշել է, որ «Ոսկե գնդակի» առաջադրվելուց հետո իրեն արդեն զգում է հաղթողի պես:

Արդեն այսօր երեկոյան ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական ​​մրցանակը իր տիրոջը կգտնի Փարիզում տեղի ունեցող արարողության ժամանակ:

Վան Դեյքն այս տարի համարվում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը, բայց չի նեղվի, եթե ինքը չստանա այն.
- Կտեսնեմ, թե ինչ է դա: Կա պատճառ, որի համար գնալու եմ այնտեղ և այս երեկո պարտվողներ հաստատ չեն լինի:

Ես շատ հպարտ եմ, որ հայտնվել եմ հաղթողների ցանկում. ես դա վաստակել եմ թիմի հետ իմ խաղով անցած տարի, ինչպես նաև Հոլանդիայի հավաքականի կազմում ելույթներիս համար:

Սա պարզապես հպարտության պատճառն է, քանի որ քիչ խաղացողներ են գտնվում  իմ տեղում և առաջադրվում այսպիսի մրցանակի համար:

Հաղթող կլինի, բայց պարտվող չի լինի: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա, – վան Դեյքի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը: