Գվարդիոլա. Իմ թիմը երբեք չի հրաժարվում պայքարից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմը չի հրաժարվի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքից՝ չնայած առաջացած միավորների տարբերությանը:

«Նյուքասլի» դեմ արտագնա խաղում (2: 2) իրենց ձեռքից բաց թողնելով հաղթանակը՝ «Քաղաքաբնակները» «Լիվերպուլին» հնարավորություն տվեցին իրենցից առաջ անցնել 11 միավորով:

Այնուամենայնիվ, «Սենթ Ջեյմս Պարկում» ցուցադրված ֆուտբոլային խաղի որակը Գվարդիոլային լավատեսություն է ներշնչում: Խոսեպը խոստանում է շարունակել առաջին հորիզոնականի համար պայքարը.

 -Դուք պետք է տեսնեք, թե ինչպես են վազում իմ խաղացողները, ինչպես են նրանք մարզվում ու որքան ակտիվ էին խաղի ժամանակ :

Մենք երբեք չենք հրաժարվի պայքարից: Այս թիմը երբեք չի հրաժարվում: Սա է իմ կարծիքը: Դուք վերլուծում եք արդյունքը՝ 2: 2. իհարկե, սա վատ արդյունք է մեզ  և լավ է «Նյուքասլի» համար:

Ես գիտեմ, որ սա բավարար չէ, բայց ես վերլուծում եմ ամբողջ խաղը, իսկ խաղը հիանալի էր,-  Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal- ը: