Եվրո 2020. Խմբերը հայտնի են. Բացումը Հռոմում, փակումը Լոնդոնում

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում մասնակից հավաքականներն իմացան իրենց մրցակիցներին:

Բացմնա հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Հռոմում: Խմբային փուլը կավարտվի հունիսի 24-ին: Մեկ օրում տեղի կունենան մինչև չորս հանդիպում: 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաչեն խմբերում առաջին և երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած լավագույն երեք ընտրանին:  

Խումբ «A» (Հռոմ/Բաքու)

  • Թուրքիա, Իտալիա (տանտեր), Ուելս, Շվեյցարիա

Խումբ «B» (Կոպենհագեն/Սանկտ-Պետերբուրգ)

  • Դանիա (տանտեր), Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան (տանտեր)

Խումբ «C» (Ամստերդամ/Բուխարեստ)

  • Հոլանդիա (տանտեր), Ուկրաինա, Ավստրիա, D կամ A ճանապարհի հաղթող

Խումբ «D» (Լոնդոն/Գլազգո)

  • Անգլիա (տանտեր),Խորվաթիա, C ճանապարհի հաղթող, Չեխիա

Խումբ «E» (Բիլբաո/Դուբլին)

  • Իսպանիա (տանտեր),Շվեդիա, Լեհաստան, B ճանապարհի հաղթող

Խումբ «F» (Մյունխեն/Բուդապեշտ)

  • A կամ D ճանապարհի հաղթող, Պորտուգալիա (չեմպիոն), Ֆրանսիա, Գերմանիա (տանտեր)

Կիսաեզրափակիչներն ու եզրափակիչ հանդիպումն ընդունելու է Լոնդոնի «Ուեմբլին»: Բրյուսելի «Եվրոստադիումը» չի բավարարել անհրաժեշտ պայմանները ինչի արդյունքում չորս հանդիպումը, որոնք պետք է ընդուներ մարզադաշտը կկայանան «Ուեմբլիում»: Ստացվում է՝ Լոնդոնը կընդունի յոթ հանդիպում: