Կլոպն ու Գվարդիոլան՝ Փառքի սրահում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և «Ման Սիթի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընգրկվել են Անգլիայի մարզիչների ասոցիացիայի (LMA) Փառքի սրահում:

Կազմակերպությունը նշել է երկու մասնագետների պատմական նվաճումները մարզչական ոլորտում: Գվարդիոլան «Քաղաքաբնակներին» հասցրել է երկրի չեմպիոնության, իսկ Կլոպը «Լիվերպուլի» ղեկին նախորդ մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնների լիգան: