Մաուրիսիո Պոչետինոն գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելուց հետո անձամբ չի կարողացել հրաժեշտ տալ «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Պոչետինոն իր ամբողջ շտաբի հետ միասին պաշտոնանկ արվեց: Դրանից ուղիղ 12 ժամ անց «Խթանները» հայտարարեցին Ժոզե Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
Պոչետինոն և նրա օգնականները դեռևս որևէ բառ չեն ասել լոնդոնյան ակումբից հեռանալու մասին, քանի որ այս իրադարձությունն այդքան հանկարծակի տեղի ունեցավ:
Մաուրիսիոն նույնիսկ չկարողացավ անձամբ հրաժեշտ տալ խաղացողներին. նրանցից ոմանց հետ նա աշխատել է ավելի քան հինգ տարի: Արգենտինացի մարզիչը ստիպված էր հաղորդագրություն թողնել հանդերձասենյակում գտնվող մարտավարական տախտակի վրա, որի մասին Twitter-ում հայտնել է նրա օգնական Խեսուս Պերեսը:
«Շնորհակալ եմ բոլորիդ: Մենք չենք կարող Ձեզ ասել՝ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ: Դուք միշտ կլինեք մեր սրտերում», – գրել է Պոչետինոն: